Լրահոս
Հասարակական
12:00
05.01.23
151

Ամանորյա ձևավորումից հետո բյուջեում փող չկա․ դաստիարակները պարգևավճար չեն ստացել․ «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2022 թվականի տարեվերջին մանկապարտեզների դաստիարակներին և դայակներին տհաճ անակնկալ էր սպասվում: Բանն այն է, որ յուրաքանչյուր տարի դեկտեմբեր ամսին դաստիարակներն ու դայակները խորհրդանշական գումար էին ստանում որպես ամանորյա պարգևավճար:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին մանկապարտեզներից ահազանգեցին, որ այս տարի որևէ գումար չեն ստացել և ավելին, տեղում ներքին խոսակցություններ են ծավալվել, թեպատճառը բյուջեի սուղ միջոցներն են, որն էլ ծախսվել է ամանորյա զարդարանքի, Եվրատեսիլ 2022 մրցույթի կազմակերպման հետ կապված հարցերի վրա և արդյունքում պարգևավճարի համար գումար չի մնացել:

Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը հաստատեց, որ այս տարի պարգևավճարներ չեն եղել: Սակայն վերջինիս խոսքով, դա պարտադիր բնույթ չի կրել, հետևաբար որևէ զարմանալի բան չկա: Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալը նշեց. «Նման որոշում կայացվում է բյուջեի հնարավորոթյուններից ելնելով, այս տարի այդպիսի որոշում է կայացվել: Դա պարտադիր բնույթ չի կրում, օրենքի որևէ նման պահանջ չկա»: Իհարկե, միշտ էլ բոլոր պարգևավճարները պարտադիր բնույթ չեն կրում, բայց դրաք տրվում են անհրաժեշտաբար՝ հատկապես ամանորին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։