Լրահոս
Միջազգային
13:21
15.01.22
115

Ալմաթիում անկարգություններին մասնակցելու համար ձերբակալվել է 2402 մարդ

Img default alt hy

Ղազախստանի իրավապահ մարմիններն անկարգություններին, անօրինական ակցիաներին մասնակցելու համար Ալմաթիում ձերբակալել են ավելի քան 2400 մարդու, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

«Հակաահաբեկչական գործողությունների մեկնարկից ի վեր ձերբակալվել է 2402 մարդ, առգրավվել է 79 միավոր ատրճանակ և 3976 զինամթերք»,- ասել են իրավապահ մարմիններից:

Ղազախստանի մի շարք բնակավայրերում հունվարի 2-ից սկսվել էին բողոքի ակցիաներ, որոնք օրերի ընթացքում վերածվեցին զանգվածային անկարգությունների, հարձակումներ իրականացվեցին պետական մարմինների վրա: Անկարգությունների հետևանքով վիրավորվել են հազարավոր մարդիկ, կան զոհեր: