Լրահոս
Միջազգային
11:49
13.01.22
96

Ալմաթիի օդանավակայան Է ժամանել առաջին միջազգային չվերթը

Զազախստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) տեղեկացնում է, որ այսօր՝ հունվարի 13-ին, առաջին միջազգային չվերթն Է Ալմաթիի օդանավակայան ժամանել թուրքական Անթալիայից՝ Ղազախստանի օդային նավահանգստի աշխատանքի վերսկսվելուց հետո, որն ընդհատվել Էր զանգվածային անկարգությունների պատճառով:

«Աշխատանքի վերսկսվելուց հետո Ալմաթիի օդանավակայան Է ժամանել առաջին միջազգային չվերթը «Էյր Աստանա» ավիաընկերության Անթալիա-Ալմաթի ուղղությամբ»,- ասվում Է ՔԱԿ-ի հաղորդագրության մեջ: 

Հաղորդագրության համաձայն՝ հունվարի 13-ին Ղազախստանի խոշորագույն քաղաքի օդանավակայանում նաև պլանավորում Է իրականացնել «Էյր Աստանա» ավիաընկերության Կոլոմբո-Ալմաթի և Asiana Airlines ավիաընկերության Ալմաթի-Սեուլ երթուղիներով միջազգային չվերթները: