Լրահոս
Միջազգային
17:40
08.01.22
232

Ալմաթիի հիվանդանոցում զինյալները կրակ են բացել

«Սպուտնի Ղազախստանը» հաղորդում է, որ այսօր՝ հունվարի 8-ին, զինյալները ներխուժել են Ալմաթիի Կալկաման միկրոշրջանի թիվ 7 հիվանդանոց և բժիշկներից պահանջել բուժօգնություն ցուցաբերել իրենց վիրավոր հանցակիցներին։

Կրակոցներ են  հնչել հիվանդանոցի երրորդ հարկում, որտեղ գտնվում է վերակենդանացման բաժանմունքը։

Հիվանդանոցի անձնակազմը և հիվանդները չեն տուժել։ Հանցագործները լքել են շենքը՝ այնտեղ թողնելով վիրավոր ընկերներին։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ղազախստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները բուժհաստատությունից դուրս են բերել վիրավոր զինյալներին։

Հիվանդանոցին այս պահին փակ է։