Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:03
30.10.25
2 702

Ալիևը մերժել է Հայաստան գալու հրավերը

Img default alt hy

Ադրբեջանի նախագահը չի մեկնի Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար, հայտնում է ադրբեջանական կառավարամետ կայքը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Ալիևը մերժել է Հայաստանի հրավերը՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում 2026 թվականի գարնանը»։

Աղբյուրը գրում է, որ հրաժարումը բացատրվում է նրանով, որ երկրների միջև խաղաղության պայմանագիրը դեռևս վերջնականապես չի ստորագրվել։

Հիշեցնենք` Հայաստանը Ալիևին և Էրդողանին հրավիրել է Երևան` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: