-
Մամուլի տեսություն
500 աշխատատեղի ու 6 միլիարդ հարկի կորուստի վրա հռճվող նախարարը. «Ժողովուրդ»
10:0124.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ վարչության դռնփակ նիստի հետքերով. ով կլինի ԱԺ նախագահ. «Ժողովուրդ»
09:4924.06.26 -
Մամուլի տեսություն
Ֆինանսների նախարարին նվիրել են Լոնդոնի թռիչքի տոմս՝ մասնավոր ինքնաթիռով. «Ժողովուրդ»
09:4224.06.26 -
Մամուլի տեսություն
ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»
09:3824.06.26 -
Միջազգային
Իրանը կկատարի Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունները. Փեզեշքիան
23:4623.06.26 -
Քաղաքական
Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան
23:0123.06.26 -
Հասարակական
Տավուշից հունիսի 4-ի դրությամբ հեռացել է 255 ընտանիք՝ 1122 արցախցի․ լրագրող
22:4123.06.26 -
Քաղաքական
Կրեմլում Փաշինյանին դեռ չեն սպասում, իսկ Եվրոպայում հայկական ծիրանի հետ նկարվում են
21:4523.06.26 -
Հասարակական
Քահանաները ներկայացել են զինկոմիսարիատ. նրանց արգելել են վերադառնալ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ
21:0923.06.26 -
Հասարակական
10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով
20:3923.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Եվրոպական շոուներին չեն հավատում իրական Հայաստանում. գյուղացու վերջին հույսը
20:3023.06.26 -
Հասարակական
Ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է
20:2123.06.26 -
Հասարակական
Քննչական կոմիտեի կողմից հարցաքննության է հրավիրվել նաև Իշխան Սաղաթելյանի կինը
20:0723.06.26 -
Հասարակական
Խցանված Երևանի Կիևյան կոլապսը. քաղաքացիները չեն կարողանում տեղ հասնել, Ավինյանը գոհ է
20:0023.06.26 -
Հասարակական
Եվրոպական շոուին չեն հավատում հայ ծիրանագործները. վերջին հույսը վրացիներն են
19:2523.06.26 -
Միջազգային
Լեհ-ուկրաինական ճգնաժամի նոր փուլ. Տուսկը խոսել է հասարակական դժգոհությունների մասին
18:0023.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Դեմ ենք, որ «Զանգեզուրի նախագիծը» ՆԱՏՕ-ի ռազմաբազայի համար հող ստեղծի. բացառիկ հարցազրույց՝ Իրանից
17:4523.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ից ռազմավարական կայունության շուրջ երկխոսության հնարավորության ազդանշաններ կան․ ՌԴ ԱԳՆ
17:1823.06.26 -
Միջազգային
Իրանական ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից գյուղատնտեսական ապրանքների և դեղորայքի գնմանը․ Թրամփ
17:0523.06.26 -
Քաղաքական
Դավայ ստուց, արա՛. ծեծուջարդ, ցայտող շշեր, վիրավորանքներ՝ Երևանի ավագանու նիստում
16:4523.06.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպել են․ ի՞նչ են քննարկել
16:3023.06.26 -
Քաղաքական
Հայաստանի իշխանությունները հրաժարվում են անցյալից, իսկ Ադրբեջանը նորն է կերտում. Նարեկ Կարապետյան
16:1623.06.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ՝ Վորոնեժին. լարված է դրությունը ռուս-ուկրաինական ռազմաճակատում
16:0023.06.26 -
Իրավական
Իշխան Սաղաթելյանի «հանցանքն» այն է, որ իրեն պատկանող գույքի մասին նշել է հայտարարագրում
15:4923.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Պարզ մեսիջներ՝ Թեհրանից. բացառիկ հարցազրույց Իրանի նախկին ԱԳ նախարարի հետ
15:3023.06.26 -
Քաղաքական
Մոսկվան պահանջում է 500 մլն դոլարը․ ի՞նչ կապ ունի Մինասյան-Փաշինյան զույգը. Politik.am
15:2523.06.26 -
Հասարակական
Այսօր Երևանից էլեկտրագնացք չի ուղևորվի Գյումրի. պատճառը վթարն է․ Sputnik Արմենիա
15:0023.06.26 -
Քաղաքական
Ի՞նչ են տարել Իշխան Սաղաթելյանի տնից իրավապահները. Ամբողջ շենքը շրջափակել էին
14:4623.06.26 -
Իրավական
Երևանում ձերբակալվել է առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ կասկածվող 28-ամյա երիտասարդը
14:3123.06.26 -
Իրավական
Փաշինյանի աջակից Ռուստամ Ավագյանը դատապարտվել է ազատազրկման, բայց բանտ չի նստել
14:0023.06.26 -
Քաղաքական
Բորենիների նման 200 հոգով հարձակվեցին 3 հոգու վրա, պետական դավաճանը դուք եք․ Սարգիս Տեր-Եսայան
13:3623.06.26 -
Միջազգային
Իրանի հրթիռային ծրագիրը երբեք չի դառնա բանակցությունների առարկա. Էսմայիլ Բաղայի
13:3023.06.26 -
Միջազգային
Իրանը հայտարարել է, որ Թրամփի խոսքերը շվեյցարական բանակցությունները դրել են վտանգի տակ
13:0023.06.26 -
Հասարակական
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորվել. ՊՆ–ն մանրամասներ է հայտնել. Armlur
12:4423.06.26 -
Քաղաքական
Անի Խաչատրյանը ջուր լցրեց ավագանու մյուս անդամի վրա` էլ ավելի սրելով իրավիճակը
12:2523.06.26 -
Միջազգային
Արևմուտքը պատրաստ է օգտագործել ցանկացած լծակ՝ մրցակիցներին զսպելու համար․ Ուշակով
12:0023.06.26 -
Քաղաքական
Ծեծկռտուք` Երևանի քաղաքապետարանում. «Արա լսի, այ տղեն դու ես, դավայ ըստուց»
11:4923.06.26 -
Քաղաքական
«Հերթական ապօրինի հետապնդումը»․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ է ներկայացրել իր տան խուզարկությունից
11:2623.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն «բավականին առաջ» է գնացել ՌԴ-ի հետ բանակցությունների շուրջ քննարկումներում․ Ֆինլանդիայի ԱԳՆ
11:1823.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների արդյունքում ստեղծվել են չորս աշխատանքային խմբեր․ Իրանի ԱԳՆ փոխնախարար
11:0223.06.26 -
Իրավական
Իշխան Սաղաթելյանի բնակարանից ոչինչ չեն գտել. խուզարկում են ավտոմեքենաները․ «Փաստինֆո»
10:2823.06.26 -
Մամուլի տեսություն
Ի՞նչ պաշտոն կստանա Վահագն Խաչատուրյանը նոր կառավարությունում․ «Իրավունք»
10:2223.06.26 -
Քաղաքական
Արմեն Գրիգորյանը կմեկնի Լեհաստան՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնման համաժողովին
10:0823.06.26 -
Հասարակական
Վաղը ՀՀ որոշ շրջաններում կրկին կարկուտ կտեղա, ջերմաստիճանն էլ կնվազի 4-5 աստիճան․ Գագիկ Սուրենյան
10:0123.06.26 -
Մամուլի տեսություն
Լավատեսական պատկերներից՝ դառը իրականություն․ ի՞նչ է սպասվում Հայաստանին 2026 թվականին. «Փաստ»
09:5223.06.26 -
Մամուլի տեսություն
Ֆինանսների նախարարությունում ֆինանսիստ ու գնումների մասնագետ չկա. «Ժողովուրդ»
09:4823.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով. «Հրապարակ»
09:4523.06.26 -
Մամուլի տեսություն
500 եվրոյի զգեստ՝ 53 հազար դրամ աղքատության շեմ ունեցող երկրում. «Ժողովուրդ»
09:4223.06.26 -
Մամուլի տեսություն
Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը. «Ժողովուրդ»
09:3823.06.26 -
Մամուլի տեսություն
Ավինյանի ավագանին 46 հարցից 45-ը կքննարկի առանց զեկույցի․ ո՞ւր մնաց թափանցիկությունը. «Ժողովուրդ»
09:2523.06.26 -
Մամուլի տեսություն
«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»
09:2023.06.26 -
Մամուլի տեսություն
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»
09:1523.06.26 -
Կրթություն և գիտություն
Լավ կյանքի ամենամեծ գրավականը. ավելի քան 500 շրջանավարտ ունի «Էլբակյան» կրթահամալիրը
09:0023.06.26 -
Իրավական
«Միասնության թևեր»-ը միջնորդել է ՍԴ-ին` 10 կուսակցություններին ներգրավել որպես 3-րդ անձ
23:3622.06.26 -
Հասարակական
Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ
23:2122.06.26 -
Հասարակական
Արցախցիներին օգնած մարդուն մեղադրում են ընտրակաշառքի գործով. Խամոյանը կապ չունի քաղաքական ուժերի հետ
22:5422.06.26 -
Հասարակական
1,700-ից ավելի փրկարարներ և ոստիկաններ ներգրավվել են Փամբակ գետում որոնողական աշխատանքների իրականացմանը․ ՆԳՆ
22:4622.06.26 -
Հասարակական
Զվարթնոցում ԱԱԾ-ն արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ` իրենց հոգեւոր ծառայությունը շարունակելու համար
22:3122.06.26 -
Հասարակական
Նման ենթակառուցվածքային նախագծերն ավելի շուտ ռիսկեր ու սպառնալիքներ են պարունակում Հայաստանի համար․ փորձագետ
22:1722.06.26 -
Հասարակական
Ի՞նչ է պատահել Գյումրի-Մոսկվա օդանավին. Մախաչկալայում 186 ուղևորի տեղափոխել են այլ ինքնաթիռ
22:0022.06.26 -
Հասարակական
Մահացու վթարի հետևանքով ծանր վիճակում գտնվող վիրավորներ կան. ի՞նչ է եղել Արտենի գյուղի մոտ
21:3622.06.26 -
Իրավական
Միայն Զեյնալյանն ու Վարդանյանն են կողմնակա՞լ ՍԴ-ում. ովքեր են քննելու 7 քաղաքական ուժերի դիմումը
21:2022.06.26 -
Քաղաքական
Ընտրական գործընթացում եղել են բազմաբնույթ խախտումներ և մտահոգիչ երևույթներ․ «Արդար քվե»-ի զեկույցը
21:1522.06.26 -
Հասարակական
Շուշեքը՝ թափած, ծաղիկները՝ ավերված. ահռելի վնասներն են հաշվում Շիրակում՝ սարսափելի կարկուտից հետո
21:0222.06.26 -
Քաղաքական
Հայաստանը ձգձգում է Մոսկվայի մասնակցությամբ նախաձեռնությունների իրականացումը. Զախարովա
20:5422.06.26 -
Միջազգային
Ինչո՞ւ Պուտինը չի շնորհավորում Փաշինյանին. Հայաստանը բարիկադի այն կողմո՞ւմ
20:2322.06.26 -
Իրավական
Սեդա Սաֆարյանը ինքնաբացարկի դիմում է տվել. «Միասնության թևեր»-ի դիրքորոշումը
20:1522.06.26 -
Հասարակական
Ոնց որ սիրտս վկայեր. փրկարարը 13-ամյա Նարինեի մարմինը դուրս է բերել աղբի պարկերի արանքից
19:3522.06.26 -
Իրավական
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
18:4522.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Ինչո՞ւ Գյումրիից թռած օդանավը Մոսկվա չի հասել. արտակարգ վայրէջք՝ Դաղստանում
18:3022.06.26 -
Հասարակական
Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում. Մարիաննա Ղահրամանյան
18:2122.06.26 -
Տարածաշրջան
Ադրբեջանում անցկացվել է «Արևմտյան Ադրբեջանի ժառանգություն» խորագրով փառատոն
18:1522.06.26 -
Քաղաքական
Հայաստանում դեռևս կա՞ն քաղաքական ազդեցություններից ազատ ինստիտուտներ. Նարեկ Մանթաշյան
18:0822.06.26 -
Տարածաշրջան
Հատուկ ռեպորտաժ՝ Իրանից. սենսացիոն կանխատեսում է անում իրանցի ապագայագետը
17:5322.06.26 -
Հասարակական
Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում. փրկարարները տարհանել են ութ քաղաքացու
17:1122.06.26 -
Հասարակական
Ողբերգական վթարից նոր մանարամասներ են հայտնի դարձել. ո՞վ է եղել «Զիլի» ղեկին
17:0622.06.26 -
Հասարակական
«Թիմը» չի կարող թույլ տալ հայաստանյան օգտատերերի տվյալների որևէ արտահոսք․ մեդիափորձագետ
17:0022.06.26 -
Աշխարհ
Դրոնային թեժ հարձակումներ, շրջափակված քաղաք. իրավիճակը՝ ռուս-ուկրաինական ռազմաճակատում
16:4722.06.26 -
Հասարակական
«AzerTelecom»-ի ենթակառուցվածքով անցնող տրաֆիկը կարող է վերլուծվել. Ռուբեն Մուրադյան
16:2322.06.26 -
Հասարակական
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայում
14:0022.06.26 -
Հասարակական
Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել և սկսել է վայրէջք կատարել
13:4222.06.26 -
Հասարակական
Երևանի քաղաքապետարանը գրքեր է նվիրել մանկապարտեզների ոչ բոլոր սաներին. ծնողները տարակուսած են. «Հետք»
13:3022.06.26 -
Իրավական
«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի մասնակցության հետ կապված
13:1322.06.26 -
Հասարակական
Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը. Վարուժան Գեղամյան
12:5122.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Զոհ և վիրավորներ. ողբերգական վթար է եղել Գյումրի-Քարակերտ ճանապարհին
12:3022.06.26 -
Հասարակական
Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են որոնողական աշխատանքները
11:3022.06.26 -
Հասարակական
Մահացել է ՀՅԴ Բյուրոյի երկարամյա ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը
11:1422.06.26 -
Հասարակական
Մեր ժողովուրդը խենթանում է խաբված լինելու ցանկությունից. Բենիամին Մաթևոսյան
10:5822.06.26 -
Հասարակական
Ողբերգական վթարի հետևանքով երեք տուժած գտնվում է վերակենդանացման բաժանմունքում․ մանրամասներ
10:0522.06.26 -
Միջազգային
Իրանական պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում բանակցությունների անցկացման վայրը
23:0021.06.26 -
Քաղաքական
ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
22:3621.06.26 -
Քաղաքական
Շուտով կունենանք լավ նորություններ, բանակցություններն ընթանում են. հարցազրույց Լևոն Քոչարյանի հետ
22:0021.06.26 -
Քաղաքական
Հետընտրական կրքեր՝ Հայաստանում. ընդդիմությունը միավորվում է, ընտրության արդյունքը վիճարկվում՝ ՍԴ-ում
21:0521.06.26 -
Տարածաշրջան
Բացառիկ ռեպորտաժ՝ Հորմուզից. Ծովինար Բարխուդարյանի բացահայտումները՝ Բանդար Աբբասից՝ Հորմուզի նեղուց
20:4521.06.26 -
Հասարակական
Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը
20:0021.06.26 -
Հասարակական
Հուզիչ վերադարձ՝ Էջմիածին. մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը պատարագի է եղել Մայր տաճարում
19:3021.06.26 -
Միջազգային
Թուրքիան բացում է խաղաքարտերը. «Թրամփի ուղին»՝ վիրտուա՞լ, «թուրանական միջանցքը» իրակա՞ն նախագիծ
16:4221.06.26 -
Քաղաքական
Երևանի և Կիևի որդեգրած քաղաքական գիծը շատ ավելի նման է, քան շատերը կցանկանային խոստովանել. Ամստերդամ
15:2121.06.26 -
Հասարակական
Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն
12:3921.06.26 -
Հասարակական
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
11:2921.06.26 -
Հասարակական
Արագածոտնի մարզում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր
11:0021.06.26 -
Հասարակական
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
10:4221.06.26 -
Աշխարհ
Լարվածության, սթրեսի դեմ՝ մանուշակագույն հրաշք. ի՞նչ գաղտիքներ է թաքցնում լավանդան
10:2821.06.26 -
Հասարակական
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան
10:0721.06.26
Ալիևն ընդդեմ Փաշինյանի. լեզվակռիվ՝ ԱՊՀ գագաթնաժողովում․ Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը գրել է․
«Անցյալ շաբաթ Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ), որի կազմում են նախկին խորհրդային հանրապետությունները, ինը ղեկավարները հանդիպեցին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում։ Հանդիպմանը ներկա էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Տաջիկստանի ու Ուզբեկստանի ղեկավարները։
Այս հանդիպմանը իրենց երկրների միջև առկա հակամարտության մասին խոսելիս միմյանց բախվեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները՝ մյուս մասնակիցների, հատկապես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ներկայությամբ:
Ալիևի հայտարարությունները լի էին կեղծիքներով։ Նա ստորեն ասաց, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանը տեղադրել է «Հայաստանում արտադրված 1400 հակահետևակային ական…
Լաչինի շրջանի սահմանի մոտ 2021 թվականին։ Ադրբեջանական մի դիրքից մյուսը տանող ճանապարհները նույնպես ականապատվել են»։ Նա պնդեց, որ «բախումները, դրանց ակտիվ փուլը տևել են առավելագույնը ութ ժամ», թեև Ադրբեջանը մինչ օրս շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը։ Նա ստեց՝ ասելով, որ «Ադրբեջանը մտադրություն չի ունեցել բռնազավթել Հայաստանի տարածքը, ինչպես ոմանք կարող են ենթադրել»։
Նա անտեսեց այն փաստը, որ ադրբեջանական բանակը շարունակում է մնալ Հայաստանի սահմանների ներսում՝ 2021 թվականի մայիսի 12-ին իր ավելի վաղ ներխուժումից ի վեր։
Ալիևը փորձեց հաճոյանալ Պուտինին՝ պնդելով, որ «Ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ, ուզում եմ շեշտել, որ հրադադարի առաջարկով հանդես է եկել ռուսական կողմը։ Ոմանք դա վերագրում են այլ երկրների, ինչը բացարձակապես անհիմն է։ Ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ բախումները, ինչպես ասացի, դադարեցվեցին»։ Ալիևն այսպիսով հակասեց այն լուրերին, թե Միացյալ Նահանգներն է միջնորդել հրադադարի հաստատմանը։
Նա նաև խոստովանեց, որ Ադրբեջանը «վճռականորեն մերժել է» Եվրամիության առաջարկը՝ տեղակայելու քաղաքացիական առաքելություն սահմանի ադրբեջանական կողմում։ «Այդ պատճառով առաքելությունը կտեղակայվի Հայաստանի տարածքում», ասաց նա։
Ալիևը սուր քննադատության ենթարկեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը համակրական արտահայտություններ է արել Հայաստանի հասցեին։ Ալիևը դժգոհեց, որ Մակրոնը «վիրավորական, անընդունելի, կեղծ և սադրիչ հայտարարություններ է արել… Նա մեղադրել է Ադրբեջանին սարսափելի պատերազմ մղելու մեջ...»։
Ալիևը մեկ անգամ ևս փորձեց գոհացնել Պուտինին՝ ասելով, որ Մակրոնը «կողմնակալ հայտարարություններ է արել Ռուսաստանի Դաշնության դեմ, այն է՝ «Ռուսաստանը խաղացել է ադրբեջանական խաղը»: Արդյունքում, Ալիևն ասաց, որ մերժում է Ֆրանսիայի հետագա ցանկացած միջնորդական դերակատարություն ղարաբաղյան հակամարտության մեջ։ Նա նաև դժգոհեց Ֆրանսիայի արտգործնախարարի «հակաադրբեջանական հայտարարություններից», Ֆրանսիայի Սենատի կողմից Ղարաբաղը ճանաչող և «նոյեմբերի կեսերին Ֆրանսիայի Սենատում պատրաստվող» երկրորդ բանաձևից։ Նա այս զարգացումների մեղքը բարդեց «Ֆրանսիայի հայկական սփյուռքի» վրա՝ իր ունեցած ազդեցության պատճառով։
Ալիևը Հայաստանին մեղադրեց Ֆրանսիայում, Լիբանանում և ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատների դեմ «սադրանքներ» կազմակերպելու մեջ։ Նա կեղծորեն պնդեց՝ «մենք կասկած չունենք, որ ահաբեկչությունն ու ավերածությունը կազմակերպվել են Հայաստանի կողմից։ Ինչո՞ւ եմ սա ասում:
Որովհետև 1990-ականներին հայկական հատուկ ծառայությունները [Ադրբեջանում] իրականացրել են 32 ահաբեկչական գործողություն՝ պայթյուններ մետրոյում, ավտոբուսներում, լաստանավերում և գնացքներում։ Այդ զարհուրելի ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 2000 ադրբեջանցի բնակիչ»։
Այնուհետև Ալիևը փորձեց ղարաբաղյան հակամարտությունը վերածել կրոնական պատերազմի՝ հայերին մեղադրելով «ադրբեջանական ժողովրդի և ողջ մուսուլմանական աշխարհի նկատմամբ ատելության ծայրահեղ աստիճանի» մեջ՝ մոռանալով, որ Հայաստանն ու հայերն ամենաջերմ հարաբերություններն ունեն բազմաթիվ իսլամական երկրների հետ։
Ալիևը հերթական անգամ ստեց՝ պնդելով, որ Ադրբեջանը կատարել է «պատերազմից հետո 2020 թվականի նոյեմբերի համաձայնագրի բոլոր դրույթները»։ Սակայն պատերազմից երկու տարի անց տասնյակ հայ ռազմագերիներ շարունակում են մնալ Բաքվի բանտերում։ Նա նաև ստեց այն մասին, որ Հայաստանը չի ապահովում «Ադրբեջանի անարգել մուտքը դեպի Նախիջևան»։ Բայց Հայաստանը բազմիցս հայտարարել է նման ճանապարհ տրամադրելու պատրաստակամության մասին, մինչդեռ Ադրբեջանը չի արձագանքել։
Ալիևը եզրափակեց իր ելույթը՝ հայտարարելով, որ իր «համբերությունն անսահմանափակ չէ» և սպառնաց, որ եթե չստանա այն, ինչ պահանջում է Հայաստանից, «մեզ այլ տարբերակ չի մնում, քան գործել համապատասխանաբար»։
Հաջորդիվ ելույթ ունեցավ վարչապետ Փաշինյանը՝ հակադարձելով Ալիևի ստերին։ Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը անվանելով «չհրահրված ռազմական հարձակում Հայաստանի դեմ»՝ Փաշինյանը դատապարտեց ադրբեջանցի զինվորականներին ռազմական հանցագործություններ կատարելու մեջ՝ Ժնևի կոնվենցիայի խախտմամբ հայ ռազմագերիներին մահապատժի ենթարկելով։
Փաշինյանը նաև մեղադրեց Ադրբեջանին «Հայաստանի ավելի շատ տարածքներ գրավելու» մտադրության համար։ Նա մեղադրեց «տարածաշրջանային անվտանգության կազմակերպությունների [Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն] անբավարար արձագանքը...., որը շատ սուր հարցեր է առաջացրել հայ հասարակության շրջանակում»։ Նա հարցրեց՝ արդյոք ՀԱՊԿ-ը ճանաչո՞ւմ է նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները։
Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանը միայն հիմա է ցանկանում իմանալ 1990-ականների Ղարաբաղյան պատերազմում անհետ կորած ադրբեջանցի զինվորների ճակատագրի մասին՝ բացահայտելով, որ այդ պատերազմից հետո անհայտ կորած է համարվում 777, իսկ 2020 թվականի պատերազմից հետո՝ 217 հայ։
Փաշինյանը քննադատեց Ադրբեջանին՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև համաձայնեցված ճանապարհը կեղծորեն «միջանցք» որակելու համար։ Նա ասաց, որ չնայած 2020 թվականի հայտարարության մեջ «հստակ հիշատակվում է» Լեռնային Ղարաբաղը, սակայն Ադրբեջանը պնդում է, որ այն «գոյություն չունի»։
Փաշինյանը պատասխանեց նաև Ալիևի այն կեղծ պնդմանը, թե Հայաստանը ականապատել է ադրբեջանական տարածքները 2020 թվականի պատերազմից հետո։ Փաշինյանը հայտարարեց, որ «նման ականապատում տեղի է ունեցել ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Եվ մեր իրավունքն է անվտանգության որոշ քայլեր ձեռնարկել՝ պաշտպանելու մեր երկրի տարածքային ամբողջականությունը»։
Փաշինյանը նաև հակադարձեց Ալիևի այն կեղծ պնդմանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կրում է կրոնական բնույթ։ Փաշինյանը վերահաստատեց Հայաստանի սերտ հարաբերությունները բազմաթիվ մահմեդական երկրների հետ.
Փաշինյանը հերքեց, որ Հայաստանը որևէ հարձակում է կազմակերպել Ադրբեջանի դեսպանատների վրա օտար երկրներում։ Որտե՞ղ են ապացույցները, հարցրեց նա։
Եզրափակելով իր խոսքը՝ Փաշինյանը ևս մեկ անգամ խոսեց Ադրբեջանի և Թուրքիայի հետ խաղաղության իր անհիմն ակնկալիքների մասին՝ հաշվի առնելով Հայաստանի նկատմամբ նրանց շարունակական թշնամությունը։ Խաղաղությունը չի կարող ձեռք բերվել մի կողմից, մինչ մյուս կողմը փորձում է սպանել քեզ:
Թշնամին, որն անընդհատ հարձակվում է քո վրա և ատրճանակն ուղղում գլխիդ, չի կարող համարվել խաղաղության հուսալի գործընկեր»։
-
23:01
23.06.26
Փաշինյանի գլխավոր պրոբլեմը Մոսկվան չէ, այլ ԵՄ-ն՝ ի դեմս Թուրքիայի․ Դանիելյան
Կարդալ ավելին
-
21:45
23.06.26
Կրեմլում Փաշինյանին դեռ չեն սպասում, իսկ Եվրոպայում հայկական ծիրանի հետ նկարվում են
Կարդալ ավելին
-
19:08
23.06.26
Մինչ ձեզ կերակրում են խաղաղության մասին պատրանքներով, Բաքուն Հայաստանի դեմ հերթական արշավն է իրականացնում. Ղահրամանյան
Կարդալ ավելին
-
18:15
23.06.26
Ատելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան
Կարդալ ավելին