Լրահոս
Միջազգային
22:18
22.04.22
205

Ալիևն «աշխարհի ադրբեջանցիներին» հավաքել է Շուշիում և Հայաստանին նոր պատերազմով է սպառնում

Խաղաղության օրակարգն առաջին պլան բերած՝ Հայաստանի իշխանությունների նկատմամբ Ալիևը նույնքան բարյացակամ չէ: Հայկական օկուպացված բերդաքաղաք Շուշիից Ադրբեջանի նախագահը սպառնացել է, որ եթե Հայաստանը չստորագրի խաղաղության պայմանագիր, ապա իրենք չեն ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Իսկ խաղաղության պայմանագիրը, ըստ Ալիևի, կստորագրվի միայն Ադրբեջանի առաջարկած հինգ հիմնական սկզբունքի հիման վրա: