Լրահոս
Միջազգային
13:49
27.05.23
190

Ալիևին շնորհավորել է Զելենսկին. Ուկրաինան շնորհակալ է Ադրբեջանին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի անկախության օրվա առիթով ու վերահաստատել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության աջակցության հարցում Ուկրաինայի դիրքորոշումը:

«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ադրբեջանին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի շարունակվող պատերազմի այս դժվարին պահին մեր երկրի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը աջակցելու համար»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը իր ուղերձում: