Լրահոս
Հասարակական
18:01
03.06.22
170

Ալեքս Գևորգյանի՝ Կոմիտասի ստեղծագործությունների մշակումները՝ անվանի երաժիշտների հետ

Img default alt hy

Հունիսի 10-ին, ժամը 20:00-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա 12-ամյա դաշնակահար, երաժիշտ Ալեքս Գևորգյանի դեբյուտային ալբոմի շնորհանդես-համերգը։

«Լուս Ա» անվանումով ձայնասկավառակում ներկայացված են Կոմիտասի յոթ ստեղծագործությունների՝ Ալեքս Գևորգյանի մշակումները։ Մի քանի ստեղծագործություններ Ալեքսը կատարում է անվանի երաժիշտների հետ համատեղ՝ Արտո Թունջբոյաջյան, Արտյոմ Մանուկյան, Միքայել Ոսկանյան, «Տիեզերք» բենդ։ «Լուս Ա»-ն 12-ամյա Ալեքսի շուրջ չորս տարվա աշխատանքի արդյունքն է։

Ալեքս Գևորգյանն ուսանում է Պ․Ի․ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում՝ Հասմիկ Անչարակյանի դասարանում։ Ալեքսի ուսուցիչներն են նաև ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյանը և անվանի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը։