Լրահոս
Հասարակական
15:54
01.02.22
161

Ալեն Սիմոնյանը շրջել է ՀՀ նախագահի նստավայրում

Img default alt hy

Հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեն Սիմոնյանը նախագահական նստավայրում այսօր հանդիպել է նախագահի աշխատակազմի հետ: Սիմոնյանը կարևոր է համարել, որ նախագահական ինստիտուտը բնականոն աշխատի:

Նա ակնկալում է, որ մինչ Հանրապետության նոր նախագահի ընտրությունը նախագահի աշխատակազմը կշարունակի պատասխանատվությամբ կատարել իր պարտականությունները: Հանդիպումից հետո Ալեն Սիմոնյանը շրջայց է կատարել նախագահական նստավայրում, ծանոթացել աշխատակազմի գործունեությանը: