Լրահոս
Հայաստան
20:02
25.03.22
184

Ալեն Սիմոնյանը Արցախի իրավիճակի մասին կխոսի, երբ «բան լինի»

Հայաստանի Ազգային ժողովի նախագահը Արցախում իրավիճակին առայժմ գնահատական չի տալիս «ամեն րոպե բան ա փոխվում, բան լինի կասեմ»՝ լրագրողների հարցերին այսպես է արձագանքել Ալեն Սիմոնյանը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանն էլ ասել է՝ ադրբեջանցիները զբաղեցրել են մի շարք դիրքեր, «ինչքանով տեղյակ է» խոսքը Քարագլխի մասին է:

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Արցախում ադրբեջանցիների ակտիվությանը, նշել է, որ այն ինչ տեղի է ունենում խաղաղության դարաշրջանի արշալույսն է: