Լրահոս
Քաղաքական
10:30
06.01.23
157

Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել

Img default alt hy

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 3-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը, 3-րդ և 5-րդ մասերը, ինչպես նաև հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջարկությունը՝  կարգադրում  եմ.

1. Ազգային ժողովի աշխատակազմի ավտոմատ կառավարման և տեղեկատվական համակարգերի վարչության ծրագրերի, սարքերի և ցանցերի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Արտակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան»: