Լրահոս
Քաղաքական
09:45
24.03.23
187

Ալեն Սիմոնյանի գլխավորած 14 հոգանոց պատվիրակությունը կմեկնի Բեռլին

Img default alt hy

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-30-ին աշխատանքային այցով մեկնում է Բեռլին:

ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունից պարզ է դառնում, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում են ընդգրկված է 14 մարդ:

Նրանց թվում են ՔՊ-ից Արման Եղոյանը, Զարուհի Բաթոյանը, Հռիփսիմե Հունանյանը, «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը:

Պատվիրակությունում են նաև ԱԺ նախագահի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, ԱԺ նախգահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը և այլք:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ալեն Սիմոնյանը մարզվելու ընթացքում ընկել էր և կոտրել արմունկը։ Հաջորդ օրը նա ենթարկվել էր վիրահատության: