Լրահոս
Միջազգային
15:08
08.01.22
122

Ակտաուում ավարտվել է հանրահավաքը

«Խաբար 24» հեռուստաալիքը հայտնել է, որ այսօր՝ հունվարի 8-ին, Ղազախստանի Ակտաու քաղաքում հանրահավաքը վերջապես ավարտվել է, երթևեկությունը՝ վերականգնվել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Սպուտնիկ Ղազախստան»-ը, Ակտաուում ցուցարարները ապամոնտաժում են վրաններն ու ցրվում։ Քաղաքում սկսել է աշխատել բջջային ինտերնետը։ Ոստիկանները տարել են հանրահավաքի մի քանի մասնակցի, ովքեր հրաժարվել են լքել հրապարակը։