Լրահոս
Քաղաքական
19:15
06.01.23
98

Ակնկալում ենք՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների ձեռք բերած մյուս պայմանավորվածությունը նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի․ ՀՀ ԱԳՆ

Img default alt hy

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը: 

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հաստատել է տեղեկությունը։

«Իրապես, թուրքական կողմն այսօր մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր:

Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»։