Լրահոս
Հասարակական
13:11
22.11.22
129

ԱԻՆ-ը՝ ՀՊՏՀ-ում տարօրինակ հոտի մասին

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Պարույր Սևակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տարահանվել են մոտ 400 ուսանող և 35 դասախոս։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից՝ տեղում իրականացվել է օդի նմուշառում. չափիչ սարքերը վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել։ Այս պահին տեղում տարօրինակ հոտ չի զգացվում։