Լրահոս
Հայաստան
14:24
19.04.22
474

Ահազանգ է ստացվել, որ Վերնաշեն գյուղի դպրոցում ռումբ է տեղադրված և կան դանակահարվածներ

Այսօր ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Վերնաշեն գյուղի միջնակարգ դպրոցում ռումբ է դրված և կան դանակահարված անձինք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն։ 

Ոստիկանները պարզել են, որ դանակահարված քաղաքացիներ չկան, ահազանգը չի համապատասխանում իրականությանը, իսկ ռումբի պահով՝ փրակարարները շարունակում են որոնողական աշխատանքները։

Հայտնաբերվել է ահազանգողը։