Լրահոս
Միջազգային
22:45
21.08.22
238

Ահա, թե որոնք են աշխարհի ամենակեղտոտ օդով քաղաքները

Img default alt hy

Շանհայը, Մոսկվան և Թեհրանը գնահատվել են աշխարհում ազոտի երկօքսիդի (NO2) աղտոտվածությամբ օդի ամենաբարձր մակարդակ ունեցող քաղաքները: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ այս եզրակացությանն են հանգել Health Effects Institute ամերիկյան ոչ առևտրային կազմակերպության և Առողջապահության չափանիշների և գնահատման ինստիտուտի փորձագետները The State of Global Air զեկույցում:

Այս ցուցանիշով չորրորդ տեղը զբաղեցրել է Սանկտ Պետերբուրգը։ Տասնյակում են նաև Պեկինը, ​​Կահիրեն, Աշխաբադը, Մինսկը, Ստամբուլը և Հո Չի Մինը։

Հետազոտությունը ղեկավարող ավագ գիտաշխատող Պալլավի Պանտը խոստովանել է, որ զարմացած է, որ Ռուսաստանի մի քանի քաղաք հայտնվել է վարկանիշի առաջին հորիզոնականներում։ «Ամենայն հավանականությամբ, այս արդյունքը կապված է երթևեկությունից արտանետումների և հին տրանսպորտային  պարկի հետ», - բացատրել է փորձագետը:

Գիտնականները նշել են, որ ի տարբերություն մթնոլորտում PM2.5 մանր մասնիկների, NO2-ի արտանետումների խնդիրը քիչ է ուսումնասիրված: Այնուամենայնիվ, այն կարող է հրահրել տարբեր շնչառական հիվանդություններ, այդ թվում՝ երեխաների մոտ ասթմայի զարգացում։ NO2-ի հիմնական աղբյուրը ներքին այրման շարժիչներով մեքենաներն են, իսկ ամենամեծ վնասը, ըստ մասնագետների, հին մեքենաներից է։