Լրահոս
Արցախ
13:34
31.01.22
167

ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարություն է տարածել

Img default alt hy

Սույն թվականի փետրվարի 2-ից վերսկվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման ծրագիրն իրականացնող պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի դիմումների ընդունման գործընթացը, տեղեկացնում են ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեից։

Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9:00-17:00, ք.Ստեփանակերտ, Սասունցի Դավիթ 15 հասցեով
/Սոֆիա առևտրի կենտրոն/ և ք.Երևան, Աբովյան 9 հասցեով։

Հեռախոսահամարներ՝ 047975199 , 047975190: