Լրահոս
Քաղաքական
12:30
23.03.23
90

Ագրեսորի և նրա զոհի միջև հավասարության նշան դնելն անընդունելի է․ Մարուքյանը՝ Քիրբիի հայտարարության մասին

Img default alt hy

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբիի հայտարարությանը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում թուլացնել լարվածությունը:

«ԱՄՆ-ի այս հայտարարությունից կարճ ժամանակ անց, ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքում սպանել են հայ զինվորի: Ագրեսորի և նրա զոհի միջև հավասարության նշան դնելու պրակտիկան անընդունելի է և խրախուսում է ագրեսորին»,- գրել է Մարուքյանը: