-
Մամուլի տեսություն
Գյուղացին՝ իշխանական սին խոստումների պատանդ. եվրոպական «դրախտն» ու իրականության դառնությունը. «Փաստ»
09:2516.06.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ»
09:2016.06.26 -
Միջազգային
Իրան-ԱՄՆ համաձայնագրի գլխավոր սպառնալիքը. Իսրայելը կենթարկվի՞ Թրամփի որոշմանը
23:5415.06.26 -
Հասարակական
Շոկի մեջ են քաղաքացիները սպասվող թանկացումներից. սոցիալական բողոք է հասունանում
23:3915.06.26 -
Քաղաքական
Բաքվի «շնորհավորանքը». Հաջիևին Դիլիջան ուղարկելուց հետո Ալիևն էլի խոսում է «Զանգեզուրի միջանցքից»
23:2615.06.26 -
Քաղաքական
Իշխանությունը լեգիտիմ չէ. 6 ուժերի հայտարարությունը և ընդդիմության հետագա քայլերը
22:4715.06.26 -
Իրավական
Ձերբակալված կա օրգովցի 12-ամյա երեխայի օրգանիզմում թմրանյութ հայտնաբերելու գործով
22:0915.06.26 -
Հասարակական
Գետն ընկած 13-ամյա աղջկան տեսնող է եղել. երկու քույրերին դեռ որոնում են Փամբակի ջրերում
21:4215.06.26 -
Զինված ուժեր
Հունիսի 17-25-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» զnրավարժությունը․ ՊՆ
21:3015.06.26 -
Քաղաքական
Կես միլիոն քաղաքացի կաշառակե՞ր է. ընտրակաշառքի գործերով դատարանը դեռ ոչ մեկին մեղավոր չի ճանաչել
21:1815.06.26 -
Հասարակական
Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված. News.am
21:1015.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Սկանդալներ՝ հետընտրական Հայաստանում. քաղաքական ճգնաժամի վտանգը մեծանում է
20:3015.06.26 -
Քաղաքական
Հատուկ պահպանվող տարածքից տեսանյութն ինչպե՞ս է հայտնվում փաշինյանական ալիքում. պարզ հարցեր՝ ԱԱԾ-ին
20:1715.06.26 -
Հասարակական
ԿԸՀ-ի որոշումը խնդրահարույց է ընտրական օրենսդրության և վստահության տեսանկյունից. «Ականատես»
20:0915.06.26 -
Հասարակական
Վտանգավոր նախադեպ է ստեղծվում ԿԸՀ սկանդալային որոշումից հետո. իրավական գնահատականներ
19:5815.06.26 -
Հասարակական
Հայտնաբերվել է 476 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19:4615.06.26 -
Տնտեսական
Թանկացումն անխուսափելի է դառնում. շղթայական գնաճ է առաջացնելու ակցիզային հարկի բարձրացումը
19:0015.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Երեխա է գետն ընկել. Փամբակում որոնում են 7 և 13 տարեկան քույրերի
18:3015.06.26 -
Հայաստան
Շրջանառության մեջ է դրվում Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հուշադրամ
17:1215.06.26 -
Իրավական
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում
16:3415.06.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանի ելքն արգելող որոշում քննչական մարմինները չեն կայացրել. «Փաստինֆո»
16:3315.06.26 -
Հասարակական
Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը
16:0515.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
15:5315.06.26 -
Հասարակական
Կոտայքում աղբատարը բախվել է կայանված «Lincoln»-ին, վերջինը հայտնվել է ծառերի մեջ․ կան վիրավորներ
15:4515.06.26 -
Քաղաքական
Երևանը սխալ թույլ կտա, եթե կողմնորոշվի դեպի «Արևմուտքի օգնությունը». Նարիշկին
15:3915.06.26 -
Տարածաշրջան
Իրանը 60 օրով անվճար կդարձնի անցումը Հորմուզի նեղուցով. ԱՄՆ-ն համաձայնել է նոր կարգին
15:2015.06.26 -
Հասարակական
ՀՊՏՀ-ի Գյումրու մասնաճյուղի աշխատակազմը բոյկոտ է հայտարարել. դեմ են նոր տնօրենի նշանակմանը
14:5815.06.26 -
Հասարակական
Կապանում դեղնանարնջագույն գունավորմամբ ջրերի հոսքի դեպքի առթիվ հարուցվել է վարչական վարույթ. ԲԸՏՄ
14:1115.06.26 -
Հասարակական
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց կազմակերպել Բաքու
13:1215.06.26 -
Հասարակական
Սարգիս Ստեփանյանը ստացել է Գլենդելի հրշեջ վարչության «Պատվո հուշադրամ» (տեսանյութ)
12:4515.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Ալիևը «գոտեպնդում է» Փաշինյանին. ինչո՞ւ էր Հայաստան գործուղվել Հաջիևը
12:3015.06.26 -
Քաղաքական
ՀՀ դատավորների միությունը՝ MEDEL եվրոպական հեղինակավոր կազմակերպության անդամ
12:1515.06.26 -
Հասարակական
Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը
12:0215.06.26 -
Հասարակական
Խոշոր հրդեհ «Ամառ» ռեստորանային համալիրում. բժիշկները օգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացու
11:2615.06.26 -
Հասարակական
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
09:4515.06.26 -
Իրավական
12-ամյա երեխայի օրգանիզմում ենթադրյալ թմրանյութ հայտնաբերվելու դեպքով մեկ անձ ձերբակալվել է
23:4414.06.26 -
Քաղաքական
Փախնողը բոլորին իր աչքով է նայում․ թուրքը Ռոբերտ Քոչարյանի թիկունքը չի տեսել․ Նարեկ Մանթաշյան
23:3014.06.26 -
Քաղաքական
Քոչարյանը պայքարել է, նստել է, էլի պայքարել ու շարունակելու է պայքարել. Ագնեսա Խամոյան
22:4214.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տվել դուրս գալ Հայաստանից. Բագրատ Միկոյանի մեկնաբանությունը
22:1714.06.26 -
Քաղաքական
Կրիմինալ, թաղային խուժան, ձերբակալություններ. ընտրախախտումների խայտառակ բացահայտումներ
21:5014.06.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ը ի՞նչ համաձայնագիր են պատրաստվում ստորագրել. մանրամասներ են հրապարակվել
21:3014.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի հակամարտության ավարտը հեռանկարներ կբացի ԱՄՆ-ի և Ռուսաստանի կապերի համար․ Թրամփ
21:1014.06.26 -
Հասարակական
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և «Volkwagen»-ը․ կա վիրավոր
20:5414.06.26 -
Միջազգային
Սլովակիայի վարչապետը քննադատել է Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ ԵՄ-ի մոտեցումը
20:2014.06.26 -
Քաղաքական
1 ժամվա մեջ ԿԸՀ-ն պետք է հրապարակի իր որոշումը վերաքվեարկության վերաբերյալ. Վարդևանյան
19:5414.06.26 -
Միջազգային
Թրամփը Իսրայելին և «Հեզբոլլահին» կոչ է արել դադարեցնել հարձակումները՝ գործարքը չխափանելու համար
19:2614.06.26 -
Քաղաքական
Ռոբերտ Քոչարյանը եռօրյա այցով մեկնում է Հայաստանից. այցը կրում է անձնական բնույթ
18:3314.06.26 -
Քաղաքական
Դիլիջանում կայացել է Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը․ ի՞նչ են քննարկել
17:2714.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Ընդդիմության բողոքի ակցիան` ԿԸՀ֊ի դիմաց։ ԿԸՀ֊ն ամփոփում է քվեարկության արդյունքները
17:2014.06.26 -
Քաղաքական
«Սա ընտրողների քվեին տեր կանգնելու հարց է». Վարդանյանը կոչ է անում մասնակցել այսօրվա հավաքին
16:1014.06.26 -
Հասարակական
Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նոր նշանակումներ են կատարվել հայոց թեմերում
14:4414.06.26 -
Միջազգային
ԵՄ արտաքին քաղաքականության շուրջ լարվածությունը աճում է. բարեփոխման նախագիծն ու ներքին վեճերը
13:5014.06.26 -
Աշխարհ
Մահից է պրծել ծովային հսկան. ռուս փրկարարները հանել են ծովառյուծի խեղդող վզկապը
13:3014.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստանը» պահանջում է չեղարկել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները
12:3614.06.26 -
Քաղաքական
«Մեր ներկայությունը շատ կարևոր է». կհանդիպենք այսօր` ժամը 18:00-ին, ԿԸՀ-ի դիմաց․ Իշխան Սաղթելյան
12:2714.06.26 -
Հասարակական
Երևանում 38-ամյա վարորդը «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջ
12:1914.06.26 -
Իրավական
ԿԸՀ-ն ստիպված է լինելու վերաքվեարկության մասին որոշում կայացնել. Վարչական դատարան
00:5314.06.26 -
Իրավական
Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան
23:3613.06.26 -
Իրավական
Հնարավոր չէ իրավաչափ ճանաչել թվերի նկարչությամբ ստացված որևէ արդյունք․ փաստաբան
22:5713.06.26 -
Միջազգային
Իրանն ու ԱՄՆ-ը համաձայնեցրել են խաղաղության պայմանագիրը. ի՞նչ է փոխվում Մերձավոր Արևելքում
22:3413.06.26 -
Հասարակական
52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
22:2213.06.26 -
Հասարակական
Նուբարաշենցիները համաձայն չեն, որ իրենց ձայները չեղարկվեն. պահանջում են վերաքվեարկություն
21:4313.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի ստորագրումը նախատեսված է կիրակի օրը․ Թրամփ
21:3013.06.26 -
Հասարակական
Ազատ խոսքը լռեցնելու փո՞րձ. Ալեն Ղևոնդյանը չի կարող հանրային գրառումներ անել ու հավաքների մասնակցել
21:0913.06.26 -
Հասարակական
Պետությունը մոռացե՞լ է Գավառի դաշտերում կարկուտի ու վարկերի տակ հաց ստեղծող մարդկանց
20:1913.06.26 -
Հասարակական
Կյանքի սպառնալիքներ է ստանում Անուշ Սեդրակյանը՝ մեսինջերով. ինչո՞ւ են փակում ԵՊՀ պատմական ամբիոնը
20:1113.06.26 -
Հասարակական
Եթե անգամ 3 տեղամասերում վերաքվեարկություն տեղի չունենա, ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը
19:5913.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Նոր ընտրություններ են պահանջում մարդիկ. ձայների վերահաշվարկն ամփոփում է ԿԸՀ-ն
18:3013.06.26 -
Հասարակական
Խուլիգանություն ասելը մեղմ է. Գյումրիի «Մայր Հայաստանի» ոսկեգույն տառերը՝ աղբանոցում
18:1913.06.26 -
Հասարակական
Հունիսի 14-ին ժամը 18։00-ին ԿԸՀ-ն կամփոփի քվեարկության վերջնական արդյունքները
18:0613.06.26 -
Քաղաքական
Դաժան օրերն առջևում են, «կեցցե ՀՀ կառավարությունը». ծանր դրության մեջ են հայ բեռնափոխադրողները
17:3913.06.26 -
Տարածաշրջան
Թուրքիան 10 միլիարդ դոլարի մասնավոր ներդրում կհատկացնի արհեստական բանականության ներդրման նախագծերին
17:1913.06.26 -
Միջազգային
Շվեդիան Բալթիկ ծովի վրայով օդ է բարձրացրել կործանիչներ՝ ռուսական ինքնաթիռներ որսալու համար
17:0013.06.26 -
Միջազգային
Լիբանանի վարչապետը «Հեզբոլլահ»-ին կոչ է արել համագործակցել իշխանությունների հետ
16:3313.06.26 -
Հասարակական
«UAZ»-ով գետը հատած քաղաքացիները չեն կարողացել վերադառնալ. փրկարարները օգնության են հասել
16:1513.06.26 -
Տարածաշրջան
Ե՞րբ տեղի կունենա Իրանի նախկին գերագույն առաջնորդ Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
15:5313.06.26 -
Միջազգային
Կալլասը սրում է ԵՄ դիվանագիտական ծառայության համակարգային խնդիրները․ Euronews
14:3013.06.26 -
Միջազգային
Իսրայելի դաժան հարվածները՝ լիբանանյան քաղաքին. հիվանդներին չեն հասցրել անվտանգ տեղ տանել
13:1513.06.26 -
Քաղաքական
«Արդյոք սարքերի աշխատանքին միջամտություն է եղե՞լ»․ Մելոյանը՝ ընտրախախտումների մասին
12:4513.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Հանրային հեռուստաընկերությանը
12:3013.06.26 -
Հասարակական
Արագածոտնի մի շարք բնակավայրերում էլեկտրամատակարարումը խափանվել է կայծակի պատճառով․ ՀԷՑ
11:4513.06.26 -
Իրավական
Գլխավոր դատախազի հրամանով` 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
10:4513.06.26 -
Միջազգային
Արաղչին հայտարարել է մարտի դաշտում ԱՄՆ-ի նկատմամբ Իրանի տարած հաղթանակի մասին
10:3013.06.26 -
Քաղաքական
Իրանն ու ԱՄՆ-ը պատրաստվում են հեռավար համաձայնագրի. ի՞նչ պայմանավորվածություններ են նախանշվել
10:1513.06.26 -
Մամուլի տեսություն
Վեց տարում փաստորեն շատ բան է փոխվել. ի՞նչ եղավ «մեկ քվեաթերթիկ չկեղծելու» երդումը. «Փաստ»
09:5213.06.26
ԱԳՆ-ն հրապարակել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև կարևորագույն հանքանյութերի արդյունահանման վերաբերյալ հուշագրի տեքստը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագրի տեքստը։
ՀՀ ԱԳՆ-ի հրապարակած տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Քանի որ կարևորագույն հանքանյութերը կենսական նշանակություն ունեն առաջադեմ տեխնոլոգիաների արտադրության համար
Քանի որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների (այսուհետ՝ «Միացյալ Նահանգներ» կամ «ԱՄՆ») Կառավարությունը (այսուհետ՝ «Մասնակիցներ») նպատակ ունեն աջակցել չմշակված և մշակված կարևորագույն հանքանյութերի մատակարարմանը, որոնք կարևոր են երկու երկրների արտադրական և պաշտպանական արդյունաբերությունների համար,
Քանի որ Մասնակիցները նախատեսում են իրականացնել դա տնտեսական քաղաքականության գործիքների և համակարգված ներդրումների միջոցով՝ արագացնելու բազմազան, իրացվելի և արդար շուկաների զարգացումը կարևորագույն հանքանյութերի համար,
Քանի որ Մասնակիցների նպատակը աջակցելն է երկու երկրներին՝ ապահովելու կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների դիմակայունությունը և անվտանգությունը՝ ներառյալ արդյունահանումը, տարանջատումը և մշակումը իրենց համապատասխան տարածքներում,
Քանի որ Մասնակիցները մտադիր են օգտվել կարևորագույն հանքանյութերի ներքին արդյունահանման և մշակման իրենց ընթացիկ գործունեության, այդ թվում՝ 2026 թվականից և դրանից հետո հասանելի նոր հզորությունների ընձեռած հնարավորություններից։
Քանի որ Մասնակիցները հասել են կարևորագույն հանքանյութերի արդյունահանման և մշակման ոլորտում հետևյալ ընդհանուր քաղաքականության շրջանակի վերաբերյալ փոխըմբռնման։
Բաժին I
Կարևորագույն հանքանյութեր
1. Մատակարարման ապահովում. Մասնակիցները մտադիր են ուսումնասիրել համագործակցության խորացման ուղիները, որպեսզի արագացնեն առաջադեմ տեխնոլոգիաների արտադրության համար անհրաժեշտ կարևորագույն հանքանյութերի ապահով մատակարարումը իրենց համապատասխան արդյունաբերական բազաների համար։ Սա ներառում է առկա քաղաքականության գործիքակազմի օգտագործումը, ինչպես նաև արդյունաբերական պահանջարկի և պահուստավորման ենթակառուցվածքները։ Մասնակիցները նաև ճանաչում են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) կարևորությունը՝ Հարավային Կովկասից և Կենտրոնական Ասիայից կարևորագույն հանքանյութերի տարանցումն ապահովելու գործում։
2. Ներդրումներ արդյունահանման, մշակման և վերականգնման մեջ. Մասնակիցները մտադիր են մոբիլիզացնել պետական և մասնավոր հատվածի աջակցությունը՝ ներառյալ կապիտալ և գործառնական ծախսեր՝ երաշխիքների, վարկերի, բաժնետիրական ներդրումների, մատակարարման պայմանագրերի վերջնականացման, ապահովագրության կամ կարգավորիչ դյուրացումների միջոցով՝ ազգային օրենսդրության ու կարգավորումներին համապատասխան։
ա. Ծրագրերի ընտրություն. Մասնակիցները մտադիր են համատեղ կերպով նույնականացնել հետաքրքրություն ներկայացնող նախագծերը՝ մատակարարման շղթաների բացերը հասցեագրելու համար։ Առաջնահերթություն տրվելու է Հայաստանի Հանրապետությունում տարանջատման, վերամշակման, ավելացված արժեք ստեղծող մշակման կարողությունների և հանքերի վերականգնման ծրագրերին։
բ. Ֆինանսավորում. Սույն Շրջանակային հուշագրի ամսաթվի օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում, Մասնակիցները մտադիր են ուսումնասիրել միջոցներ, հնարավորության պարագայում խթանելու պոտենցիալ նշանակալի ֆինանսավորման տրամադրումը յուրաքանչյուր երկրում իրականացվող ծրագրերի համար, որոնց արդյունքում նախատեսվում է արտադրել վերջնական արտադրանք՝ Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության գնորդներին մատակարարելու նպատակով։
գ. Ներդրումային աջակցություն. Մասնակիցները մտադիր են համատեղ աշխատել նոր կամ հատուկ մեխանիզմների ստեղծման վրա՝ կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների մատակարարման շղթաները ամրապնդելու համար։ Դա ներառում է մեխանիզմներ, որոնք կդյուրացնեն Հայաստանի Հանրապետության կազմակերպություններին տեխնոլոգիաների փոխանցումը՝ արդյունահանման և մշակման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
դ. Առաջնահերթ դիտարկում. Թեև յուրաքանչյուր Մասնակից կարող է որոշել, արդյոք որևէ նախագիծ նպատակահարմար է ներդրում կատարելու համար, Մասնակիցները՝ ներքին օրենսդրության համաձայն, ակնկալում են ունենալ առաջնահերթ հնարավորություն՝ իրականացնելու ներդրումներ այն կարևորագույն հանքանյութերի ակտիվներում, որոնք կարող են վաճառվել Հայաստանի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ կենտրոնակայան ունեցող ընկերության կողմից։
3. Թույլտվություններ. Մասնակիցները մտադիր են դիտարկել այնպիսի միջոցների ձեռնարկումը, որոնք ուղղված են թույլտվությունների տրամադրման ժամկետների և գործընթացների արագացմանը, պարզեցմանը կամ արդիականացմանը, այդ թվում՝ կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման, տարանջատման և վերամշակման համար թույլտվություններ ստանալու գործընթացների մասով՝ իրենց համապատասխան ներքին կարգավորիչ համակարգերի շրջանակում և կիրառելի օրենքի համաձայն։
4. Գնագոյացման մեխանիզմներ. Մասնակիցները մտադիր են աշխատել՝ պաշտպանելու իրենց համապատասխան կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների շուկաները ոչ շուկայական քաղաքականություններից և անարդար առևտրային պրակտիկաներից: Սա ներառում է, ըստ անհրաժեշտության, քաղաքականության մշակում գնային շրջանակի ձևավորման համար, որը թույլ կտա ունենալ բազմազանեցված, թափանցիկ և դիմակայուն մատակարարման շղթաներ։ Մասնակիցները նաև մտադիր են համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ աջակցելու պատասխանատու և դիմակայուն կարևորագույն հանքանյութերի շուկաներին և հասցեագրել ոչ շուկայական քաղաքականությունները՝ համաձայն միջազգային պայմանագրերի և այլ պարտադիր իրավական ուժ ունեցող բազմակողմ փաստաթղթերի շրջանակներում իրենց ստանձնած պարտավորությունների։
5. Ակտիվների վաճառք. Մասնակիցները մտադիր են անցկացնել խորհրդակցություններ՝ ձևավորելու նոր կամ ամրապնդելու ազգային կարողությունները և դիվանագիտական գործիքները՝ ազգային անվտանգության հիմքով կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների ակտիվների վաճառքները վերանայելու, կանխարգելելու կամ թույլատրելու նպատակով։
6. Թափոնների վերամշակում և վերականգնում. Մասնակիցները մտադիր են խրախուսել ներդրումները հանքանյութերի վերամշակման տեխնոլոգիաներում և համատեղ աշխատել՝ ապահովելու կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների թափոնների կառավարումը՝ մատակարարման շղթաների բազմազանեցմանը աջակցելու նպատակով։
7. Երրորդ կողմերի հետ համագործակցություն. Մասնակիցները մտադիր են, ըստ անհրաժեշտության, համագործակցել երրորդ կողմերի հետ՝ մատակարարման շղթաների անվտանգությունն ապահովելու և առկա համագործակցության մեխանիզմներն օգտագործելու նպատակով։
8. Երկրաբանական քարտեզագրում և ինստիտուցիոնալ գործընկերություն. Մասնակիցները մտադիր են համագործակցել՝ աջակցելու Հայաստանի Հանրապետությունում, Միացյալ Նահանգներում և փոխադարձաբար համաձայնեցված այլ վայրերում հանքային պաշարների քարտեզագրմանը՝ կարևորագույն հանքանյութերի բազմազանեցված մատակարարման շղթաներին աջակցելու նպատակով։
ա. Կարողությունների զարգացում. Մասնակիցները մտադիր են ստեղծել տեխնիկական գործընկերություն Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմնի միջև՝ աջակցելու Հայաստանի ազգային երկրաբանական ծառայության ստեղծմանը և դրա կարողությունների զարգացմանը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կկենտրոնանա հասանելի տվյալների և գիտական լավագույն փորձի փոխանակման, տվյալների հավաքագրման չափանիշների արդիականացման և առաջադեմ երկրաբանական գնահատման մեթոդներով անձնակազմի վերապատրաստման վրա։
բ. Տվյալներ. Մասնակիցները մտադիր են տնօրինել Մասնակիցների տարածքին առնչվող բոլոր վերհանված երկրաբանական տվյալները՝ կիրառելի օրենքի համաձայն։ Սույն Շրջանակային հուշագրի նպատակների համար, նման տվյալների ցանկացած փոխանակում կկարգավորվի փոխադարձաբար համաձայնեցված տվյալների փոխանակման արձանագրություններով, որոնք կհարգեն Մասնակիցների ազգային անվտանգությունը և սեփականության իրավունքները։
9.Աշխատուժի զարգացում. Սույն Շրջանակային հուշագրի նպատակներին աջակցելու համար՝ Մասնակիցները մտադիր են հիմնել փոխանակման ծրագրեր և վերապատրաստման նախաձեռնություններ՝ բարձրացնելու հայ մասնագետների որակավորումը ժամանակակից հանքարդյունաբերական ինժեներիայի, մետաղաձուլության և շրջակա միջավայրի կառավարման ոլորտներում։
Բաժին II
Ընդհանուր դրույթներ
1. Ծրագրի ավարտին հաջորդող վերլուծություն. Ակնկալվում է, որ Մասնակիցների համապատասխան մարմինները կիրականացնեն ծրագրի ավարտին հաջորդող վերլուծություն և դրա իրագործման գնահատում։ Վերլուծության կոնկրետ բովանդակությունը կձևավորվի Մասնակիցների միջև՝ նրանց համապատասխան ներքին օրենսդրությանը համապատասխան։
2. Հանդիպումներ. Մասնակիցները մտադիր են հանդիպել՝ առցանց կամ ֆիզիկական ձևաչափով, մյուս Մասնակցի գրավոր խնդրանքը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում։
3. Կոնտակտային անձինք. Մասնակիցները մտադիր են իրենց համապատասխան հաստատությունների ներսում նշանակել կոնտակտային անձանց՝ սույն Շրջանակային հուշագրի իրականացման համակարգումը ապահովելու համար։
4. Դադարեցում. Ցանկացած Մասնակից կարող է դադարեցնել իր մասնակցությունը սույն Շրջանակային հուշագրում՝ մյուս Մասնակցին տրամադրելով գրավոր ծանուցում։ Եթե այլ բան նշված չէ, նման դադարեցումը ուժի մեջ կմտնի գրավոր ծանուցումը ստանալուց հետո երեսուներորդ օրը։
5. Ոչ պարտադիր բնույթ. Սույն Շրջանակային հուշագիրը սահմանում է քաղաքականության և ծրագրային գործողությունների ծրագիր, որը չի ստեղծում կամ չի հաստատում որևէ իրավունք կամ պարտավորություն ներքին կամ միջազգային իրավունքի ներքո, չի առաջացնում որևէ իրավական վարույթ և չի ստեղծում որևէ իրավաբանորեն պարտադիր կամ կիրառելի պարտավորություն՝ բացահայտ կամ ենթադրյալ»։
-
23:26
15.06.26
Բաքվի «շնորհավորանքը». Հաջիևին Դիլիջան ուղարկելուց հետո Ալիևն էլի խոսում է «Զանգեզուրի միջանցքից»
Կարդալ ավելին
-
23:00
15.06.26
ԿԸՀ-ի հայտարարած ընտրական արդյունքները համարում ենք ապօրինի եւ աջակցում ենք այն չճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի հայտարարություններին. «Միասնության թևեր»
Կարդալ ավելին
-
22:47
15.06.26
Իշխանությունը լեգիտիմ չէ. 6 ուժերի հայտարարությունը և ընդդիմության հետագա քայլերը
Կարդալ ավելին
-
22:00
15.06.26
Ինչպես ենթադրվում էր, ընտրություններից հետո Հայաստան ժամանած առաջին պաշտոնյան ադրբեջանցի էր. Սաղաթելյան
Կարդալ ավելին