Լրահոս
Իրավական
20:07
06.08.25
256

Աղվանի գործով գրությունը ՄԻՊ աշխատակազմը չի կարողացել ուղարկել շենքում հոսանք չլինելու պատճառով

Img default alt hy

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրում է․ «Աղվանի գործով հրատապ կերպով նոր միջնորդություն ներկայացնելու համար ՄԻՊ-ից խնդրում ենք իրենց արձանագրումների վերաբերյալ գրություն: ՄԻՊ աշխատակիցներն, ի պատիվ իրենց, բավականին օպերատիվ արձագանքում են ու ամեն ջանք գործադրում գրությունն այսօր տրամադրելու համար:

Րոպե-րոպե սպասում ենք գրությանը ու օրվա վերջում տեղեկանում, որ գրությունը տեխնիկապես հնարավոր չի լինում ուղարկել ՄԻՊ աշխատակազմի շենքում հոսանք չլինելու պատճառով:

Վարագույր»: