Լրահոս
Արցախ
21:31
22.08.22
113

Աղավնոյի այրող հայաթափումը. քանի՞ ընտանիք է տեղահանվել

Արցախի կառավարությունը դեռ ամփոփ տվյալ չունի, թե Աղավնոյից, Բերձորից ու Սուսից քանի ընտանիք է տեղահանվել, որովհետև թվերը գիտեն համայնքապետերը, իսկ հանձնվելիք բնակավայրերում արդեն մի քանի օր է՝ կապի խնդիր կա:  Ներքին Սուսի գյուղապետ Մխիթար Ներսիսյանը հայտնել է, որ Ներքին Սուսում եղել է 12 ընտանիք, միայն մի կին է մնացել,  օգոստոսի 25-ին նա էլ կհեռանա: Գյուղապետի խոսքով՝ բնակիչները դուրս գալուց առաջ տները փլատակների են վերածել, քանդել են նաև դպրոցի շենքը, 7 գերեզման է Ներքին Սուսից տեղափոխվել  Հայաստան: Բերձորի քաղաքապետն էլ լրատվամիջոցներին ասել է, որ քաղաքում 30 մարդ է մնացել:

Աղավնոյում, թեև մոտ մեկ շաբաթ ոստիկաններն ու հրշեջներն են հսկել, որ բնակիչները տները կրակին չտան, պատերազմում որդիներ, մտերիմներ կորցրած մարդիկ թաքուն են հրդեհել տները: