Լրահոս
Հայաստան
15:43
19.04.22
341

Ագարակի կոմբինատի վտանգավոր քիմիական նյութերը ողողել են ճանապարհը

Img default alt hy

Ապրիլի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում. ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունում, խախտելով վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութեր գործածելու, պահելու, տեղափոխելու, ոչնչացնելու, դրանց գործունեության անվտանգության և այլ կանոնները, Մեղրի համայնքի «Փլավդաղ» կոչվող տեղանքում կոմբինատի շահագործման հետևանքով գոյացած քիմիական նյութեր պարունակող կուտակված կեղատաջրերը բաց են թողնվել։ 

«Shamshyan.com»-ի հաղորդմամբ՝ նշված վայր մեկնած ոստիկանության Մեղրիի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ կեղտաջրերը լցվել են Արաքս գետը, որի հետևանքով Երևան-Մեղրի-մաքսակետ Մ2 ճանապարհի 381-րդ կմ-ում ճանապարհի տակով անցնող դեպի Արաքս գետ տանող հեղեղատար խողովակը խցանվել է, և քիմիական կեղտաջրերը ողողել են ճանապարհը, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել շրջակա միջավայրին՝ անմիջականորեն վնասելով գետի և դրան հարակից մերձափնյա հատվածների կենդանական ու բուսական աշխարհը։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Մեղրիի ոստիկանները պարզել են՝ արտանետված քիմիական նյութերը հոսել են միայն ասֆալտապատ ճանապարհ և Արաքս գետ չեն լցվել։