Լրահոս
Միջազգային
17:59
21.08.22
84

Աֆղանստանում ջրհեղեղների հետևանքով 20 մարդ է զոհվել

Img default alt hy

Աֆղանստանի արևելյան Լոգար նահանգի Խուշի շրջանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ 30-ը, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ հայտնում է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

«Ջրհեղեղի հետևանքով մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 3000 տուն»,- ասվում է նահանգային անվտանգության վարչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Այս շաբաթվա սկզբին հաղորդվել էր, որ Աֆղանստանի կենտրոնական Փարվան նահանգում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել, 17-ը՝ վիրավորվել, մոտ 100-ը՝ անհետ կորել։