Լրահոս
Հայաստան
20:54
13.01.22
223

Ադրբեջանը վերադարձրել է Տեղ գյուղի բնակչին ռուս խաղաղապահներին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերադարձրել է ավելի վաղ ադրբեջանցի զինծառայողների կողմից առևանգված Տեղ գյուղի բնակչին։

«Հունվարի 13-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ադրբեջանա-հայկական պետական ​​սահմանի Լաչինի շրջանում Սուրիկ Մաթևոսյան անունով տղամարդը հատել է Ադրբեջանի սահմանը։ Ավելի ուշ Մաթևոսյանը հանձնվել է ռուս խաղաղապահներին»,- ասված է Ադրբեջանի ՊՆ հայտարարությունում։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել էր ահազանգ այն մասին, որ ադրբեջանցի 4 զինված ծառայող այսօր հանցավոր արարքներով առևանգել է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարները։