Լրահոս
Տարածաշրջան
13:10
08.08.25
229

Ադրբեջանը տարհանել է Իրանի սահմանին գտնվող 5 գյուղի բնակիչներին

Ադրբեջանն իրանա-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող հինգ գյուղ է տարհանել: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամ ալիքը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունները, օգտվելով Իրանի Ֆորդոու միջուկային օբյեկտին ԱՄՆ-ի հարվածի հետ կապված ենթադրյալ «ճառագայթային սպառնալիքից», հայտարարել են իրանա-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող հինգ գյուղերի տարհանման մասին: