Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:45
09.02.22
279

Ադրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը

Img default alt hy

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է լուծել սահմանների սահմանազատման և սահմանագծման հարցը։

Նման կարծիք է հայտնել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Մոլդովայի պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է անվերապահորեն սկսել Հայաստանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացը։