Լրահոս
14:24
28.05.22
285

Ադրբեջանը կրակ է բացել. կա վիրավոր. ՀՀ ՊՆ

Img default alt hy

Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը: Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: