Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:22
29.03.23
102

Ադրբեջանը «կեղծ ու զրպարտչական» է որակել Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարի հայտարարությունը

Բաքուն դատապարտել է Հայաստանում Եվրամիության առաքելության ղեկավարի հայտարարությունը: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն կեղծ ու զրպարտչական է որակել Ռիտերի խոսքերը, թե Ադրբեջանը հարձակման է պատրաստվում և առաքելության հիմնական խնդիրը Հայաստանը Ադրբեջանից պաշտպանելն է: 

Ադրբեջանական կողմը հասկացրել է, թե Եվրամիության առաքելությունը խաթարում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, հորդորել եվրոպացի դիտորդներին՝ գործել մանդատի համաձայն։