Լրահոս
Արցախ
20:25
10.01.22
99

Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում

Արցախի ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է, որ այսօր՝ հունվարի 10-ին, ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել՝ Նախիջեվանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և չեն թողնում դուրս գան այգուց:
 
Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։
 
Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։
 
Այսօր Ադրբեջանը կրակ էր բացել նաև Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ, մանկապարտեզի մոտ այրվել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա։