Լրահոս
Արցախ
17:17
21.11.22
111

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ԱՀ ՊՆ

Img default alt hy

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի 10։00-14։25-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։