Լրահոս
Քաղաքական
15:16
25.09.24
155

Ադրբեջանը հաստատել է. սպասվում է Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպում

Img default alt hy

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հաստատել է, որ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում նախատեսվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Ավելի վաղ ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, վկայակոչելով քաջատեղյակ երկու աղբյուրների, գրել էր, որ վաղը կայանալու է եռակողմ հանդիպում:

ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովն այս օրերին գտնվում են Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանավեճերին։