Լրահոս
09:30
19.10.22
386

Ադրբեջանը գիշերը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: