Լրահոս
Տարածաշրջան
15:15
17.04.23
117

Ադրբեջանը դեսանտա-գրոհային ուժերի զորավարժություններ է սկսել

Ադրբեջանի զինուժը դեսանտա-գրոհային ուժերի զորավարժություններ է սկսել: 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ ստեղծված «Կոմանդո» ջոկատի ուժերը հրաձգային զենքերի կրակային վարժանքներ են արել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի նշում, թե որտեղ է անցկացվում վարժանքը: 

Օրեր առաջ «Կոմանդո» ջոկատի կեցավայր էր այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու նշել, որ «Կոմանդո»-ի վարժանքները  խիստ անհրաժեշտ են: