Լրահոս
Հայաստան
18:40
19.02.22
359

Ադրբեջանը ցանկանում է ոչնչացնել ոչ միայն Արցախի հայերին, այլև ամբողջ հայությանը․ Լարիսա Ալավերդյան

Img default alt hy

Ադրբեջանը պայքարում է ոչ միայն Արցախի հայերի դեմ, այլև հայությանն ընդհանրապես ոչնչացնելու քաղաքականություն է վարում։

Այս մասին փետրվարի 19-ին կայացած քննարկման ժամանակ շեշտել է ՀՀ առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։ Նրա խոսքով, ի դեմս, Ադրբեջանի՝ գործ ունենք մի պետության հետ, որը ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը Արևելյան Հայաստանում ավարտին հասցնելու համար։

Առաջին օմբուդսմենը վստահ է, սակայն, որ դա ադրբեջանցիներին հաջողվելու, միաժամանակ կոչ արեց պայքարել հայատյացության դեմ։