Լրահոս
Հայաստան
19:35
21.02.22
212

«Ադրբեջանում Շիրակի մարզից կան 30 գերիներ․ 62-ից 32-ը վերադարձել են»․ մարզպետ

Img default alt hy

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն աշխատանքային 100 օրերն ամփոփող մամուլի ասուլիսով հանդես է եկել Արթիկ համայնքի Լեռնարկերտ բնակավայրի մշակույթի տանը, որին ներկա են գտնվել ԶԼՄ և մարզային իշխանության ներկայացուցիչները։

«Խոսելով մարզի խնդիրների մասին չեմ կարող չառանձնացնել մեր մարզից գերեվարված տղաների հայրենադարձման հարցին, այս պահի դրությամբ 62 հաստատված գերիներց 32-ը վերադարձել են, գործընթացը շարունակվում է, հաստատաված գերիների հետ հարազատները նամակագրական և հեռախոսային կապ ունեն, որն իրականացվում է «Կարմիր խաչի միջազգային ընկերության» աջակցությամբ, ամեն ինչ արվում է, որ մեր հայրենակիցներն օր առաջ վերադառնան տուն»,- նշել է մարզպետը։

Ըստ Նազելի Բաղդասարյանի, մարզի խնդիրների մեջ առանձնանում է գործազրկությունը և պետք է ամեն կերպ խթանել տնտեսության զարգացմանը, այս առումով քայլեր են ձեռնարկվում, մասնավորապես, ամեն ինչ արվելու է, որ ներդրումների առումով մարզն առավել գրավիչ դառնա․ «Կարծում եմ, որ մենք պետք է մեր մարզի առավելությունները շեշտադրենք։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ յուաքանչյուր համայնք կարողանա ներկայացնել իր առավելությունները։ Մարզպետարանը, որպես պետական տարածքային քաղաքականություն իրականացնող և վերահսկող, փորձում է ամեն կերպ այդ ամենին նպաստել»։

Մարզպետն անդրադարձել է գյուղատնտեսությանը՝ նշելով, որ ոլորտում առկա խնդիրներն կառավարության և մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում են, խոսքն ինչպես ոռոգման հիմնահարցի, այնպես էլ պարարտանյութերի գնի թանկացման մասին է։ Նազելի Բաղդասարյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին, որոնք վերաբերվել են անօթևանությանն ու վթարայիններին, նոր ձևավորված համայնքների աշխատանքին, կադրային քաղաքականությանն ու համագործակցությանը։