Լրահոս
Տարածաշրջան
23:59
06.01.23
145

Ադրբեջանում՝ ոսկու վերամշակման գործարանում, հրդեհ է բռնկվել, տուժածներ կան

Img default alt hy

Ադրբեջանի Գեդաբեկի շրջանում ոսկու և պղնձի վերամշակման գործարանում բռնկված ուժեղ հրդեհի հետևանքով ութ մարդ է թունավորվել։

Tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին։

«Ոսկու և պղնձի վերամշակման գործարանում էլեկտրականության կարճ միացման հետևանքով հրդեհ է բռնկվել, 8 մարդ թունավորվել է ծխից, տուժածները հոսպիտալացվել են»,-հայտնում է ադրբեջանական «Report» գործակալությունը։

Բրիտանական Anglo-Asian Mining Plc ընկերությունը զբաղվում է Գեդաբեկի շրջանում ոսկու, արծաթի և պղնձի արդյունահանմամբ։