Լրահոս
Միջազգային
15:30
04.01.23
96

Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է Թեհրան խորհրդակցությունների

Img default alt hy

Ադրբեջանում Իրանի դեսպան Սաիդ Աբբաս Մուսավին Իրան-Ադրբեջան հարաբերությունների սրման ֆոնին Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանում Իրանի դեսպանի և Իրանի արտաքին գործերի նախարարի հանդիպման մասին հայտնել է իրանական Mehr գործակալությունը:

Ադրբեջանում Իրանի դեսպան Սաիդ Աբբաս Մուսավին Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Իրանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների վերջին զարգացումների և ապագայի ծրագրերի մասին զեկույցը: