Լրահոս
Տարածաշրջան
16:30
24.03.23
222

Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Վրաստանում

Img default alt hy

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վրաստանի սահմանից 159 կմ հեռավորության վրա, Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել:

Aliq.ge-ի փոխանցմամբ՝ Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի նախնական տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4,5 մագնիտուդ։

Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Վրաստանում։ Երկրաշարժը տեղի է ունեցել Թբիլիսիի ժամանակով 12:09-ին։