Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:37
26.05.22
120

Ադրբեջանն օգնության հերթական խմբաքանակը կուղարկի Ուկրաինա

Img default alt hy

Առաջիկա օրերին Սումգայիթից ավելի քան 50 տոննա մարդասիրական օգնություն կուղարկվի Ուկրաինա։ «News.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին APA-ին ասել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Վլադիսլավ Կանևսկին։

Նրա խոսքով՝ մարդասիրական օգնության ընդհանուր արժեքը տասնյակ միլիոնավոր դոլարներ է գնահատվում:

«Մենք շատ շնորհակալ ենք դրա համար։ Օգնությունը բժշկական սարքավորումներ և դեղամիջոցներ, երկար պահպանման սնունդ է ներառում: Մենք շատ երախտապարտ ենք երկրի ղեկավարությանը և Ադրբեջանի քաղաքացիներին»։