Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:37
14.04.23
132

Ադրբեջանն արձագանքել է Փաշինյանին. ի՞նչ քարտեզներով է ՀՀ իշխանությունը զատում ու գծում սահմանը

 

Բաքուն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հինգշաբթի կառավարության նիստում հնչեցրած հայտարարությանը, որով Փաշինյանն առաջարկում է հայ-ադրբեջանական սահմանի զատման հիմք ընդունել 1991 թվականի սահմանագիծը: «Փաշինյանի գաղափարը կողմնակալ տարրեր ունի»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն: Ադրբեջանը Հայաստանից շարունակում է պահանջել, իր ձևակերպմամբ, դուրս բերել զինված կազմավորումները Արցախից, 8 գյուղ տալ իրենց:Свернуть