Լրահոս
Միջազգային
17:18
11.01.22
1 608

Ադրբեջանի ՊՆ-ն զինվորի մահվան մեջ մեղադրում է հայկական կողմին

Img default alt hy

«Երեքշաբթի՝ հունվարի 11-ին, ժամը 11:00-ի սահմաններում, ադրբեջանա-հայկական պետական ​​սահմանի Քելբաջարի ուղղությամբ հայկական սադրանքի հետևանքով մահացել է ադրբեջանական բանակի զինծառայող Նազարով Այազ Ազեր օղլուն։ 

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը ճնշվել է։ 

Ստեղծված նոր լարվածության ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցում են իրենց պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունը:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ պատասխան հաղորդագրություն չի տարածել։