Լրահոս
Տարածաշրջան
22:07
11.04.23
194

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է 3 զոհված զինծառայողի անուն

Img default alt hy

Ադրբեջանը հայտնել է երեք սպանվածի մասին։

Տեղեկությունը հրապարակել է haqqin.az-ը:

Ըստ պաշտոնական աղբյուրի, զոհվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Վիդադի Զալովը, Էլշադ Հասանովը և Սաբուհի Թաղիևը։

Ինչպես արդեն հայտնել ենք ագրեսոր Ադրբեջանն այսօր նախահարձակ գործողություններ է իրականացրել Սյունիքի Տեղ համայնքի ու Վարդենիսի Սոթքի ուղղությամբ՝ ավելի վաղ օկուպացված ՀՀ ինքնիշխան տարածքի դիրքերից։ Ավելին՝ Տեղի ուղղությամբ կիրառել է նաև ականանետեր։

ՀՀ ԶՈՒ-ն ձեռնարկել է պատասխան գործողություններ։Հայկական կողմն ունի 4 զոհ և վիրավորներ։