Լրահոս
Սպորտ
23:45
13.04.23
252

Ադրբեջանի պատվիրակությունը՝ ոսկե սիրտ ունեցող Հայաստանում. Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն Երևանում

Եվս 12 ադրբեջանցի է շրջում Հայաստանում՝ Երևանում: Ծանրամարտի ադրբեջանական պատվիրակությունն է ժամանել: Հայաստանի կառավարությունը նրանց անվտանգության լրացուցիչ երաշխիքներ է տվել: Տելեգրամ ալիքներում պաշտոնապես չհաստատված ու չհերքված պնդումներ կան, թե ադրբեջանցի մարզիկներին քաղաքի լավագույն հյուրանոցներից մեկում են տեղավորելու, տեղափոխումն էլ իրականացնելու են վարչապետի աշխատակազմի մեքենաներով։