Լրահոս
Տարածաշրջան
14:15
01.02.22
409

Ադրբեջանի մեջլիսի նախագահը հույս ունի, որ մոտ ապագայում Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի

Ադրբեջանի մեջլիսի նախագահ Սաբիհա Գաֆարովան հույս է հայտնել, որ մոտ ապագայում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գաֆարովան այս մասին ասել է այսօր կայացած խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում։ 

«Մենք խոսում ենք ոչ թե պատերազմի, այլ խաղաղության մասին»,- ասել է նա:

Վերջինս տեղեկացրել է, որ այս մասին խոսել է նաև արտասահմանյան երկրների խորհրդարանականների հետ կայացած հանդիպման ժամանակ։ «Հուսով ենք, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մոտ ապագայում»,- եզրափակել է Ադրբեջանի մեջլիսի նախագահը։