Լրահոս
Հասարակական
18:48
15.04.23
123

Ադրբեջանի կրակոցների պատճառով Սոթքի հանքի աշխատանքը դադարեցվել է

Ադրբեջանի կրակոցների հետևանքով Սոթքի հանքի աշխատանքը դադարեցվել է: Տեղեկությունը «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում հաստատել է «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչը: Ռուզաննա Գրիգորյանի խոսքով՝ կրակոցներ են հնչել ուրբաթ երեկոյան՝ ժամը 7-ից 11-ը: Առավոտյան 8-ից 9-ը վերսկսվել են կրակոցները, և իրենք աշխատակիցների անվտանգությունը ապահովելու համար տարհանել են նրանց: Ավելի ուշ կրակոցները դադարել են: