Լրահոս
Հասարակական
17:05
19.02.22
231

Ադրբեջանի հետ պետք է խոսել բացառապես զենքի լեզվով. Վահե Գրիգորյան

Img default alt hy

2004թ․ այս օրը դաժանաբար սպանվեց ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական դասընթացներին մասնակցող լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը. մյուս սպան` Հայկ Մուկուչյանը, բախտի բերմամբ էր փրկվել` լիտվացի և մասամբ էլ ուզբեկ սպաների շնորհիվ, գրում է փաստաբան Վահե Հովհաննիսյանը։

«Մարդասպանն ադրբեջանցի ռամիլ սաֆարովն էր, ով «միջազգային երաշխիքների» ներքո պետք է կրեր իր ցմահ ազատազրկումը, սակայն «եվրոպական ժողովրդավարության և միջազգային երաշխիքների միջոցով» 2012թ-ին սաֆարովը հանձնվեց ադրբեջանին, նույն օրը տեղում արդարացվեց և ստացավ ավելի բարձր` մայորի կոչում, բնակարան և ֆինանսապես վարձատրություն:

Եվրոպական երկրները ոչինչ չարեցին սաֆարովին պատժի արժանացնելու համար, ադրբեջանի դեմ գոնե «բարոյական հաղթանակի» համար մի սանկցիա չկիրառվեց:

Այս սպանությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ թշնամի ադրբեջանի հետ պետք է խոսել բացառապես զենքի լեզվով, իսկ սաֆարովի պատժի կրման և ադրբեջանին փոխանցման հանգամանքները ի ցույց դրեցին «խաղաղության միջազգային երաշխիքների» սին ու դատարկ լինելը:

Խաղաղություն պարտադրում են... կա՛մ Դու, կա՛մ Քեզ»: