Լրահոս
Հայաստան
13:03
03.06.22
195

Ադրբեջանի և Հայաստանի երիտասարդության ներկայացուցիչները կհանդիպեն Ստրասբուրգում. Ֆրանսիայի դեսպան

Img default alt hy

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսն ուրբաթ օրը հայտնել է, որ հաջորդ շաբաթ Ստրասբուրգում կկայանա խաղաղ գործընթացին մասնակցելու նպատակով ադրբեջանցի և հայ երիտասարդների ներկայացուցիչների հանդիպումը։

«Ադրբեջանի երիտասարդության տասը ներկայացուցիչներ հունիսի 6-10-ը կայցելեն Ստրասբուրգ։ Նրանք այնտեղ հանդիպում կանցկացնեն Ֆրանսիայի, Գերմանիայի և Հայաստանի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ»,- հայտնել է Գրոսը։

Դեսպանի խոսքով՝ հիմնական նպատակը մասնակցությունն է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին։

«Այս նախաձեռնությունը քննարկվել է Բրյուսելում և համաձայնեցվել է անցյալ տարվա դեկտեմբերին կայացած առաջնորդների հանդիպմանը»,- ասել է դեսպանը։