Լրահոս
Արցախ
22:30
27.03.23
177

Ադրբեջանցիները «նորից են փորձելու» առաջ գալ Արցախում. թշնամին տարածվում է աջ ու ձախ

Արցախում ռազմական գործողությունների վերսկսման մեծ հավանականություն կա՝ Ադրբեջանի չդադարող սադրանքների պատճառով: Շաբաթ Արցախում դիրք գրավելուց հետո այսօր առավոտյան թշնամին փորձել է առաջ գալ ու նոր դիրք զբաղեցնել Ստեփանակերտ-ԼԻսագոր ճանապարհին: Պաշտպանության բանակը կասեցրել է առաջխաղացման փորձը:

Թշնամին փորձում է տարածվել աջ ու ձախ՝ հնարավոր մարտական գործողությունների դեպքում արդյունավետ պաշտպանություն կազմակերպելու համար, «Հայլուրին» ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը՝ վերլուծելով ադրբեջանցիների առաջխաղացման նոր փորձը: